Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը՝ ՀԿ-ները, օգտագործելով «դրսից կերակրվող» զանգվածային լրատվամիջոցները, փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ. ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում՝ հանրապետություն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի արդյունքների հիման վրա։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այս առնչությամբ իրավացի հարց է առաջանում՝ ինչո՞ւ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները քննարկում են ոչ թե ռուսաստանցիներն ու հայերը, այլ Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում հանրապետությունում ռուսական զորակազմի տեղակայման կործանարար հետեւանքների մասին բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, եւ ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի խզումը։ Միանշանակ կարելի է ասել մի բան. դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Ռուսաստանը եւ Հայաստանը»:
Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում։ նաեւ նշվում է, որ ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերին, շարունակում են հետեւողականորեն զարգանալ, մատնանշվում է հայկական կողմից Սերգեյ Շոյգուի այցի շրջանակում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի ձեռք բերման մասին։
«Միեւնույն ժամանակ, հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին արտոնյալ պայմանների եւ ֆինանսական աջակցության համար նորագույն սպառազինությունների եւ ռազմատեխնիկայի ձեռք բերման հարցում, ինչպես նաեւ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության անցկացմանը ցուցաբերված օգնության համար»,- նշվում է մեկնաբանությունում։