|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունաստանը հետաքրքրված է, որ «Թուրքական հոսք» գազամուղը ձգվի մինչև իր տարածք: Դա կլինի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցի ժամանակ քննարկվող թեմաներից մեկը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Աթենքում աղբյուրը:
Այցը նախատեսված է դեկտեմբերի 7-ին: Ցիպրասը կհանդիպի ՌԴ նախագահի ու վարչապետի հետ:
Ըստ գործակալության տվյալների` կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային իրադարձությունները` Սիրիան, Թուրքիան, Կիպրոսի խնդիրը, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ՌԴ-ի հարաբերությունները: Հունաստանը հանդես է գալիս երկխոսության օգտին: