Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավելի քան 2500 մարդ ծովից փորձել է խոչընդոտել Ռուսաստանի աջակցությամբ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում կառուցվող «Կուդանկուլամ» ատոմակայանի շինարարությանը: Ակցիան իրականացվել է երեկ` ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի տարելիցի օրը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ցուցարարները 500 նավակներով փորձել են մոտենալ ատոմակայանին, սակայն ծովային ոստիկանությունը եւ ափային պաշտպանության ծառայությունը թույլ չեն տվել նրանց իրականացնել իրենց մտադրությունը:
Հնդկաստանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կադակինը անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ ատոմակայանի շինարարության դեմ ակցիաները ֆինանսավորվում են արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների կողմից: Նույն կարծիքն էր հայտնել նաեւ Հնդկաստանի վարչապետի աշխատակազմը:
«Կուդանկուլամ» ԱԷԿ-ի առաջին բլոկը պետք է գործարկվեր 2011 թվականի վերջին, սակայն անցյալ տարվա հոկտեմբերին ցուցարարները փակել էին ատոմակայան տանող ճանապարհը` թույլ չտալով ավարտին հասցնել օբյեկտի շինարարությունը: Այս տարվա մարտին նահանգի կառավարությունը վերսկսել է շինարարությունը` չնայած բողոքներին: Ավարտին է մոտենում նաեւ երկրորդ էներգաբլոկի շինարարությունը: Երկրի վարչապետը հայտարարել է, որ առաջին էներգաբլոկը գործարկվելու է ապրիլին: