|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը որպես ապագա փոխնախագահի թեկնածու է ընտրել դեմոկրատ Քամալա Հարրիսին։
Բայդենի՝ նախագահ դառնալու դեպքում Հարրիսը կդառնա փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած առաջին սևամորթ կին գործիչը։
Տեղեկության տարածումից հետո թուրքական մի շարք ԶԼՄ-ներ մեծ ուշադրություն դարձրեցին գործչին. պատճառը Հարրիսի «անցյալն է», երբ իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ գործունեությամբ։
Հարրիսը 2019 թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է։
«Մարդկության պատմության ամենամութ ժամանակներից մեկը հանդիսացող Հայոց ցեղասպանությունը պատշաճ ձևով ճանաչելու համար մշտապես լինելու եմ հայ համայնքի կողքին», - գրել էր հնդկական և ջամայկական արմատներ ունեցող Հարրիսը, ով բազմիցս է անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։