կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-06 02:01
Առանց Կատեգորիա

Ներբեռնել են 11 միլիոն անգամ

Ներբեռնել են 11 միլիոն անգամ

Երկուսուկես շաբաթվա ընթացքում ինտերնետային Internet Explorer 9-ի Release Candidate բրաուզերը ներբեռնել են 11 միլիոն անգամ: Այս մասին գրել է Internet Explorer-ի մարքետինգի գծով տնօրեն Ռոջեր Կապրիոտին:

 

Հիմնական նորությունը փլագինների հետ աշխատանքի հնարավորությունների ու  անվտանգության (օգտագործողի մասին ինֆորմացիա հավաքելու հնարավորությունների սահմանափակում) մեխանիզմների ընդլայնումն է:

 

Internet Explorer 9-ի Release Candidate-ի նախնական տարբերակը ընկերությունը ներկայացրել է նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին, որից հետո այն ներբեռնել էին 36 միլիոն անգամ, այսինքն` մի քանի անգամ ավել, քան ներբեռնել էին Internet Explorer 8-ը:

 

Net Applications վերլուծական ընկերության տվյալներով` այս նոր տարբերակը տեղադրվել է արդեն Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների 0.66 տոկոսի վրա: Իսկ Windows 7-ի դեպքում այդ թիվը 2.09 տոկոս է:

 

Բացի այս, Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների դեպքում Internet Explorer օգտագործողների թիվը մեծացել է 0.86 տոկոսով, իսկ բոլոր օպերացիոն համակարգերի դեպքում` 0.78 տոկոսով:

 

Հիշեցնենք, որ Internet Explorer 9-ի Release Candidate-ը ներկայացվել է այս տարվա փետրվարի սկզբին: NSS Labs ընկերության հաշվետվությունում նշվում է, որ Internet Explorer 9-ը ամենաանվտանգն է` օգտագործողներին տարաբնույթ սպառնալիքների պաշտպանելու առումով. այն կարողանում է գտնել ինտերնետային սպառնալիքների 99 տոկոսը. գրում է itnews.com.ua կայքը:

 

Սակայն նշենք նաեւ, որ շատ փորձագետներ թերահավատությամբ են վերաբերվում Internet Explorer-ի անվտանգությանը: