|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտրողների ցուցակում տվյալները ճշտելու համար պետք է այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:
Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս` դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
Մի նորարարություն ևս` www.elections.am կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ: