|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«ՉԻ»-ն գրում է.
«Բանից պարզվում է 2013 թվականին քաղաքապետարանն ու «Երևան հիմնադրամը» միասին մոտ 25-30 միլիոն դրամ են հատկացրել անօթևանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն քաղաքապետարանը թափառող շների դեմ պայքարելու համար հատկացրել է 220 միլիոն դրամ։
«ՉԻ» - Այս աղաղակող անարդարությունն, իհարկե, «օբյեկտիվ» պատճառներ ունի։ Նախ՝ Երևանում անօթևաններն անհամեմատ ավելի քիչ են, քան թափառող շները։ Երկրորդ` անօթևանները երևի դեմ կլինեին, եթե քաղաքապետարանն իրենց դեմ պայքարեր ճիշտ այնպես, ինչպես պայքարում է թափառող շների դեմ (գիշերային կրակոցները լսած կլինեք)։
Երրորդ` թափառող շների վրա ինչ գումար ասես կարելի է դուրս գրել, շները հազիվ թե դիմում-բողոքներ ներկայացնեն, հարցազրույցներ տան և այլն։ Իսկ ահա անօթևանների վրա փողեր դուրս գրելը վտանգավոր է, մեկ էլ տեսար՝ բողոքեցին։
Մի խոսքով՝ անօթևաններից քյար չկա։ Իսկ իշխանություններն, ինչպես հայտնի է, ցանկացած հարցում առաջնորդվում են առավելագույն շահույթի սկզբունքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։