Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների այն խոսքերին, որոնց համաձայն` վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ ոչ։ Նա սկսեց ծաղրել նմանատիպ խոսակցությունները`միևնույն ժամանակ կոչ անելով անուն առ անուն ասել՝ ովքեր են սխալ ընտրված կադրերը, այլապես իրենք չեն կարողանա շտկել վատ քաղաքականությունը։
«Ահա, խնդրեմ, Տիգրան Խաչատրյան, օրինակ, էկոնոմիկայի նախարար: Կարո՞ղ եք ասել՝ վա՞տ կադրային քաղաքականություն է։ Մի հատ նայեք էդ մարդու կենսագրությունը և ասեք։ Պրոֆեսիոնալ չի, չէ՞, պարոն Ջանջուղազյանը, հեչ պրոֆեսիոնալ չէ, հեչ», - նշեց Միրզոյանը, հետո անդրադարձավ «հեղափոխական» նախարարներին` օրինակ բերելով Հակոբ Արշակյանին, Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին։
Միրզոյանն անդրադարձավ նաև արդարադատության նորանշանակ նախարարին: Ըստ նրա` դեռ չնշանակված` Բադասսյանն արդեն ընդդիմախոսության է արժանացել։ ԱԺ նախագահը խոստացավ, որ Բադասյանից ավելի լավ արդարադատության նախարար չի լինելու:։
«Վատ կադրային քաղաքականություն է... Ոչ մեկը 250 անշարժ գույք չունի իր և իր հետ փոխկապակցված անձանց բանկում։ Մի տարի է` պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին մի քանի միլիոն` մի 10 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չկա»,– դիմելով կառավարության անդամներին և իբր ծաղրելով քննադատությունները` ասաց Միրզոյանը: