Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանը ժողովրդավարության ամբիոն հռչակած, 5 միլիոն դրամ խալի լվանալու վրա ծախսած և այդ խալի լվանալը բրենդավորած Միրզոյան Արարատը խիստ թերանում է իր աշխատանքում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը, ով դատական հայցեր է ներկայացրել ԱԺ-ի, վարչապետի աշխատակազմի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի դեմ։
Բաբկեն Հարությունյանը հարցումներ է ուղարկել ԱԺ՝ տեղեկություններ ստանալու համար, բայց երկու ամիս շարունակ պատասխան չի ստացել, այն դեպքում, որ օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է նախատեսում։
«Միրզոյան Արարատը իր արած հայտարարությունների տակից չի կարողանում դուրս գալ, փոխարենը կարողանում է ինքն իրեն 3 միլիոն պարգևատրել ու չգիտես՝ ինչի համար։ Եթե դուք նույնիսկ տարրական հարցման չեք կարողանում պատասխանել՝ ինչի՞ համար եք ձեզ պարգևատրում»,-տարակուսեց նա։
Բաբկեն Հարությունյանն ընդգժեց, որ այսօր մեծ խնդիր է պարգևաճարների հարցը և իրենք՝ որպես ՀԿ, ուզում են հասկանալ՝ այդ գումարները ո՞ւմ են գնում, ի՞նչ չափով են գնում։