Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովրդական շարժման» այսօր հրավիրած հանրահավաքը սկսվեց 15 րոպե ուշացումով: Մինչ այդ հավաքվածներն ունկնդրում էին Լիլիթ Կարապետյանի, «Արձագանք» խմբի երգերն ու Արա Գեւորգյանի մշակումները: Այնուհետեւ երաժշտության հաղթական հնչյունների ներքո ժամանեց Տիգրան Կարապետյանը, եւ հանրահավաքը սկսվեց. նախ` մեկ րոպե լռությամբ`որպես հարգանքի տուրք Սումգայիթի եւ մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Շարժմանը միացել էին նաեւ Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Աշոտ Մանուչարյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Արծարծված հարցերը բազմազան էին` արաբ, իտալացի եւ հույն ժողովուրդների հոգսերից մինչեւ տեղական` տնտեսական, արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները:
Տիգրան Կարապետյանի ելույթի հիմնական մասը նվիրված էր վաղը կայանալիք մոմավառությանը եւ մարտի 21-ին անցկացվելիք հանրահավաքին: Բացի այդ` Կարապետիչը ժողովրդի հետ իշխանությանը վերջապես կարմիր քարտ ցույց տվեց: Դրանք նախօրոք բաժանվել էին հանրահավաքի մասնակիցներին, ի դեպ, հակառակ երեսին «Հայր մերն»-էր:
Չնայած բուռն ելույթներին` հավաքվածները, կարծես, ավելին էին սպասում Տիգրան Կարապետյանից:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի