կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 08:16
Առանց Կատեգորիա

Պատերազմը ցույց տվեց, որ հասարակության համար անգամ մարդկային կյանքերն ու հայրենիքի կորուստը կարմիր գծեր չեն. «168 ժամ»

Պատերազմը ցույց տվեց, որ հասարակության համար անգամ մարդկային կյանքերն ու հայրենիքի կորուստը կարմիր գծեր չեն. «168 ժամ»

«Կառուցողականության, կոնսենսուսի պատրաստակամության ու հարմարվողականության միջև կա սկզբունքային տարբերություն։ Կոնսենսուսի դեպքում ոչ միայն չի բացառվում, այլև պարտադիր է համարվում սահմանային վիճակների, կարմիր գծերի առկայությունը։

Կոնսենսուս, ահա, ձեռք է բերվում, եթե համաձայնությունը չի հատում այդ կարմիր գծերը։ Հարմարվողականության կամ կոնֆորմիզմի պարագային ճիշտ հակառակն է․ կարմիր գծերը կամ արգելակները բացակայում են ամբողջությամբ, կոնֆորմիստը հարմարվում է առանց բացառության ամեն ինչի, միայն թե ապահովվի սեփական ֆիզիկական գոյությունը։ Հայ հասարակության դեպքում գործ ունենք հենց կոնֆորմիզմի հետ։

Պատերազմն ու խայտառակ պարտությունը ցույց տվեցին, որ մեր հասարակության համար անգամ մարդկային հազարավոր կյանքերն ու հայրենիքի կորուստը կարմիր գծեր չեն, եթե դրանք չեն վնասում դրա առանձին անդամների ֆիզիկական գոյությանն ու հարաբերական կուշտ վիճակին։

Աղետի հասցրած իշխանությանը հանդուժելը հենց այդ ախտորոշման՝ գերկոնֆորմիզմի դրսևորում է։ Սա շատ վտանգավոր համաֆոնոմեն է որևէ հասարակության ու պետության համար և կարող է ունենալ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին դրսևորումներ։ Հայկական կոնֆորմիզմը, բնականաբար, տեսանելի է նաև դրսից, այն իրենց սցենարներում հաշվարկում են ոչ միայն մեր բարեկամները, որոնց արդեն գրեթե չունենք, այլ նաև թշնամիները, որոնք ավելանում են անգամ այն դեպքում, երբ երկրի ղեկավարը փոխում է իր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Ահա այդ հաշվողները հասկանում են, որ հայ հասարակության կոնֆորմիզմը բացառիկ հնարավորություն կարող է լինել իրենց համար, և դրա շնորհիվ կարող են իրականացնել անգամ ամենաֆանտաստիկ նպատակները։ Ալիևի հայտարարությունը, որ «Երևան է գալու առանց տանկերի», հիմնված է ոչ միայն սեփական հիմարության ու մեծամտության, այլ նաև այդ հաշվարկների, հայ հասարակության կոնֆորմիզմի ճանաչողության վրա։

Ալիևն ու նրա մոդերատորները տեսնում են, որ անգամ աղետաբեր պատերազմից հետո Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր պատրաստ են ամենաստորացուցիչ պայմաններով խաղաղության՝ հանուն իրենց իշխանության պահպանման և ինչ-ինչ տնտեսական հեռանկարների։ Նրանք տեսնում են ոչ միայն այդ հայտարարություն անողներին, այլ այդ հայտարարությունները հեզաբար լսողներին ու մատուցվող հեռանկարներից թաքուն սեփական հաշվարկներ կատարողներին։ Ալիևը տեսնում է, որ իրենց Երևանում սպասողներ կան, և մտածում է «առանց տանկերի» Երևան գալու մասին։

Նրան ու կնոջը մի անգամ առանց տանկերի հրավիրել են Շուշի, ինքն այնտեղ է հասել տանկերով։ Երևան այցելության հրավերի բացակայության պայմաններում նա խոսում է «առանց տանկերի» այցի մասին՝ գուցե ակնկալելով, որ ճիշտ պահին Հայաստանից կհնչի նաև այդպիսի հրավեր։

Խնդիրը, սակայն, նույնիսկ դա չէ, այլ այն, որ հայ հասարակությունն անգամ Ալիևի երևանյան այցին կվերաբերվի հարմարվողականությամբ կամ անտարբերությամբ՝ գուցե թաքուն հրճվանք ապրելով, որ այդ առթիվ մի քանի փողոց կարող է ասֆալտապատվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։