Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Մայիսի 19-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Լին Թրեյսին և Հայկական Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկա են եղել ՀՀ մարզեր ուղարկվող մարդասիրական օգնության տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներին։ Նրանք տեղում շփվել են կամավորների և անձնակազմի հետ, տեսակապով միացել մարզային մասնաճյուղի կամավորների և անձնակազմի, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Օլգա Ջումաեվայի հետ։ Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից:
Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի մարզերում բնակվող 8022 միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ մայիս ամսվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստանում են մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Փաթեթները, որոնք կազմված են` հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա, ՀԿԽԸ կամավորները հասցնում են շահառուների տներ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, սննդով եւ հիգիենիկ պարագաներով կաջակցի շուրջ 20 000 խոցելի անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: