|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հրճվող իշխանականների շարքերից դուրս է մնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիրքերը կրկին սասանվեցին կիրակնօրյա ընտրություններից հետո։
Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել եւ հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։ Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։
Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է՝ առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով»։