Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է.
«Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամիս ժամկետով։
«Հանրապետություն» կուսակցության նախկին առաջնորդ Մելքոնյանի դատական ակտը օրինական համարվել չի կարող առնվազն հետևյալ պատճառաբանությամբ.
1. Տիրան Խաչատրյանին մեղսագրված արարքը դասվում է անզգուշությամբ կատարված միջին ծանրության հանցանքների շարքին, որպիսի պայմաններում, որպես կանոն, կալանավորումը՝ որպես խափանման միջոց, չի ընտրվում։
2. Մեղսագրված արարքով գրեթե լրացել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, և ավելի քան ակնհայտ է, որ մնացորդ ժամակահատվածում օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ լինել չի կարող։
3. Առանց որևէ փաստարկների՝ կալանքի հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելը՝ այն դեպքում, երբ մոտ 4 տարի է, ինչ Տ. Խաչատրյանը փաստացի մեղադրվում է նույն արարքում, սակայն այդ ընթացքում միայն օժանդակել է նախաքննությանը։
4. Ապօրինի մեկ այլ վարույթով, որով Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ավելի ծանր հանցանք կատարելու մեջ, իր նկատմամբ արդեն 11 ամիս է, ինչ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը, որն էլ, բնականաբար, երբևէ չի խախտվել։
5. Միջնորդությանն ու կից նյութերին (1200 էջ) ծանոթանալու համար «վարպետ» Մելքոնյանը պաշտպաններ Վարազդատ Հարությունյանին և Արմեն Անդրիկյանին տվել է ընդամենը 2 ժամ ժամանակ՝ այն դեպքում, երբ քննիչը դատարանում միայն 2 ժամից ավել կարդացել է կալանավորման միջնորդությունը։
Ախր, այ Մասիս, դու ինքդ քեզնից չե՞ս հոգնում։ Անգամ բուքմեյքերներն են հրաժարվում քո դատական ակտերի մասով խաղադրույք առաջարկել։ Ասեմ ավելին՝ ես հավատում եմ, որ Հայաստանը մի օր կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, բայց, որ դու նման գործերով երբևէ կալանքի միջնորդություն կմերժես՝ ոչ։ Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է, լուրջ եմ ասում»։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսով:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ի առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: