|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը lifesports-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հոկտեմբերի 11-ին` Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իռլանդիա-Հայաստան (2:1) հանդիպումը:
«Եթե նայենք վիճակագրությունը, ապա առաջին 25 րոպեներին գնդակն անընդհատ մեզ մոտ էր, ամեն ինչ գնում էր պլանավորածի համաձայն, սակայն կարմիր քարտը փոխեց ամեն ինչ: Չեմ կարծում, թե վերախաղարկում կլինի, սակայն մեծ արձագանք կստանա այս թեման, ինչը նույնպես կարևոր է: Ես հիմա այլ բանի մասին եմ մտածում. ունենք գերազանց հավաքական, գերազանց տղաներ, որոնք ցանկանում են հաղթել՝ անկախ մրցակցից: Դա մեծ հաջողություն է ինձ համար, և ամենակարևորը դա է»,- ասել է նա: