Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբան Մայքլ Բաբայանը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ իր ֆեյսբուքյան էջում առաջին անգամ հրապարակել է Հովհաննես Թումանյանի բանտային հաշվառման քարտի լուսանկարը:
Քչերը գիտեն, որ Հովհաննես Թումանյանը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և 1908թ. դեկտեմբերին առաջին անգամ ձերբակալվել է, այնուհետև 1911թ.: Այդ ողջ ընթացքում եղել է ցարական պահնորդների հսկողության տակ: 1912 թվականի մարտի 20-ին ՀՅԴ մեծ դատավարության քրեական գործի շրջանակում է դատարանում անպարտ է ճանաչվել:
«Այսօր հանճարեղ լոռեցու՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ հսկա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է։ Նա մի մեծություն է, ում պետք է միշտ հիշենք՝ ամեն տարի, ամեն ամիս և ամեն օր։ Սիրով օրվա առթիվ առաջին անգամ հրապարակում եմ դաշնակցական Օհանեսի բանտային հաշվառման քարտը, որը պահվում է Վրաստանի ազգային արխիվում։ Նա ևս ցարական քաղբանտարկյալ էր 1912 թ. ՀՅԴ մեծ դատավարության քրեական գործի շրջանակում, ինչպես Ավետիք Իսահակյանը և հանուն հայության ազատագրման տառապել է բռնակալական ռեժիմի դեմ պայքարում, ինչպես մեծն Հովհաննես Քաջազնունին։ Հավերժ փա՛ռք քեզ, անկրկնելի գրող», - գրել է Մայքլ Բաբայանը։