|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:
Հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուոկատի քաղաքում: Այնուհետև Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինչև տարվա ավարտը հայ դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերդառնան հայրենիք: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: