| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է 1998-1999 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 12 մարզիկով:
Երեկ ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներ, որոնցից 3-ն իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով: Հատկապես գեղեցիկ հաղթանակ տոնեց գերծանր քաշային` գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ` իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Իր երկրորդ հաղթանակը տոնեց 75 կգ քաշային` Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Վան Մելքումյանը, ով պարտության մատնեց վրացի Տարաս Կանդելակիին:
Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 48 կգ քաշային Վահե Բադալյանը, ով ուժեղ է գտնվել Իսրայելը ներկայացնող Մալախ Ֆեդիի հետ պայքարում:
Ցավոք, 46-կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 70 կգ քաշային Հայկ Հովհաննիսյանը պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից: Այնուհանդերձ, մեր 12 բռնցքամարտիկներից 8-ը դեռեւս շարունակում են պայքարը մեդալների համար, իսկ նրանցից մեկն արդեն իսկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: