|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում է շուրջ 50 մարզիկ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:
Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում:
Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով:
«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: