|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մարտի 14-ից 16-ը Շիրակի մարզում տեղի ունեցած` դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին, ավարտվել է, և արդեն հայտնի են այս մարզաձևից հանրապետության պատանի չեմպիոնները:
Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5 կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3 կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5 կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3 կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3 կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը:
Առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի` 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը: