|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 14-ին մեկնարկել է դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին:
Առաջնությունն անց է կացվելու Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում:
Առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը:
Դասական ոճում տղաները կմրցեն 5կմ, իսկ աղջիկները՝ 3կմ տարածություններում: 2-րդ տարիքային խմբում հանդես եկողտղաները և աղջիկները ուժերը կչափեն 3կմ դասական ոճում:
Առաջնության վերջին օրը՝ մարտի 16-ին, տղաները կմրցեն 5կմ, իսկ աղջիկները 3կմ ազատ ոճում: Նույն օրը 3կմազատ ոճում իրենց ուժերը կչափեն 2-րդ տարիքային խմբում հանդես եկող տղաները և աղջիկները: