|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական հանդիպմանը կհետևի առևտրի և տնտեսական հարաբերությունների համաձայնագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա գործընկեր պետություններին համատեղ ուժերով հայտնաբերել և հետազոտել հանքային պաշարները»,-հայտնել է Թուրքիայի Բնական պաշարների և էներգետիկայի նախարարը:
Ըստ նախարարի, հանձնախմբերի հանդիպումից հետո, որը տեղի կունենա շաբաթ օրը, կքննարկվեն էներգետիկայի, արտադրության և առևտրի երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում, սպասվում է, որ Յիզդիսը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և Ազգային Ժողովի նախագահ Աբիդ Շարիֆովի հետ. Թաներ Յլդըզը և Աբիդ Շարիֆովը միջկառավարական հանձնախմբի համանախագահներն են:
Յլդըզի գործուղումը կավարտվի շաբաթ երեկոյան:
Ըստ հոկտեմբերի 1 տվյալների վիճակագրության, Թուրքիան Ադրբեջանում ներդրել է 3.825 միլիարդ դոլար, որից 3.573 միլիարդը ներ է դրվել էներգետիկայի բնագավառում: