կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 14:03
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է Սև ծովում նոր հանքավայրեր հայտնաբերելու մասին

Թուրքիան հայտարարել է Սև ծովում նոր հանքավայրեր հայտնաբերելու մասին

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սև ծովի նախկինում չուսումնասիրված տարածքում հորատման հետախուզական աշխատանքների համար։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Սև ծովի հատակից գազը կհասնի Թուրքիայի սպառողներին։

«Սև ծովի Սաքարյա հանքավայրին հարող տարածքում հորատման հետախուզական նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Հուսով եմ, որ 2022 թվականին մենք կկարողանանք ևս մեկ լավ լուր հաղորդել ժողովրդին»,- գրել է նախարարը։

Հորատող «Ֆաթիհ» նավը մինչ այժմ Սեւ ծովում հայտնաբերել է 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ։