|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ընդերքի տրամադրման գործակալության և օգտակար հանածոների պաշարների գործակալության գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Ելնելով այս հանգամանքից և նրանից, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է և ընդերքի բաժնի ծանրաբեռնվածությունը նվազել է աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար է այս ստորաբաժանումների միաձուլումը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության իրականացումը:
Այդ քաղաքականությունն առավել լիարժեք իրականացնելու նպատակով մշտապես ուսումնասիրվում է աշխատակազմի կառուցվածքի արդյունավետությունը` որին և միտված են նախատեսվող փոփոխությունները:
Կարգավորման նպատակն է կառուցվածքային փոփոխության արդյունքում բարձրացնել նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացում և նրա գործունեության արդյունավետության բարձրացում: