Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ ձվի դեֆիցիտ եղել է նախատոնական օրերին, ֆիքսել է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ): Իսկ թե դեֆիցիտը եղել է արհեստական, թե բնական, դեռեւս պարզ չէ: Հանձնաժողովը հենց դա պարզելու ուղղությամբ է աշխատում:
Եթե պարզվի, որ դեֆիցիտը պայմանավորված է եղել շուկայի պահանջով, օրինակ, եթե պարզապես ձվի պահանջարկն է ավելի մեծ եղել, ապա այդ դեպքում հանձնաժողովը որեւէ անելիք չի ունենա:
«Իսկ եթե դեֆիցիտը արհեստական է եղել, ապա պետք պարզվի, թե ինչ գործոններով է այն պայմանավորված եղել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը:
Ներկայումս հանձնաժողովը տեղեկություններ է հավաքում: Ա. Սահակյանի խոսքերով` տեղեկությունները ստանում են տարբեր աղբյուրներից եւ տարբեր ժամկետներում. այս է պատճառով չեն կարող ասել, թե ուսումնասիրության արդյունքները երբ հայտնի կդառնան:
Նա նշեց նաեւ, որ այս խնդիրն իրենց նույնպես մտահոգում է, որովհետեւ նախորդ տարվա վերջին գրեթե միակ թանկացած ապրանքը եղել է ձուն:
Մյուս ապրանքների գները համեմատաբար ավելի կայուն են եղել, որոշ դեպքերում նույնիսկ ապրանքը բավականին էժան է վաճառվել: Խոսքը սուպերմարկետներում անցկացված ակցիաների մասին է: