Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմից հետո Հայաստանում ձեւավորված մթնոլորտը ոչ մի կերպ չի նպաստում տնտեսության զարգացումներին: Որքան այս իրավիճակը երկար ձգվի, այնքան վատ` ինչպես տնտեսության ու տնտեսական ոլորտի մասնակիցների, այնպես էլ` ընդհանրապես պետության ու հասարակության համար: Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ, հետեւանքները հետո ենք տեսնելու: Նման կանխատեսումներ են անում հայտնի տնտեսագետները: Մասնավորապես ինչ է սպասվում հայաստանյան տնտեսության զրուցել ենք ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
– Պարոն Ավետիսյան, ի՞նչով են պայմանավորված համատարած թանկացումները, ի՞նչքանով են այդ թանկացումները կապված դոլարի գնի բարձրացման հետ:
– Գնաճի հիմնական գործոններից է արդեն իսկ արձանագրված` ազգային արժույթի արժեզրկումը: Բացի դա, առաջնային գործոններ են` տնտեսական անկումը, որը կանցնի 10 տոկոսի շեմը, տնտեսական խորացող անկայունությունը, բացասական սպասումները եւ աննախադեպ ռիսկերը, որոնք հետեւանք են`տրված իշխանական կեղծ խոստումների եւ համատարած ձախողումների, հիմնական պատասխանատու վարչապետի խելագար վայրիվերումների եւ անհավասարակշիռ վարքագծի, COVID-19-ի հետեւանքների դեմ պայքարի լիակատար ձախողման, իշխողների հանցագործ անպատասխանատվության ու անգործության, մասնագիտական անկարողության, ի վերջո` սեփական եւ նեղ քաղաքական շահից դուրս` հանրային շահի լրիվ անտեսման: Փաստորեն մի քանի օրվա ընթացքում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ դրսեւորեց հինգ տոկոսից ավել արժեզրկում: Բացասական այս միտումը շարունակվում է: Զուգահռաբար խորանում են նաեւ գործարարների եւ քաղաքացիների բացասկան սպասումները, որը հանգեցնելու է ՀՀ դրամի հետագ` առավել հուժկու արժեզրկման: Այսպիսի պարագայում մեր երկրում անխուսափելի է դառնում նաեւ արժութային ճգնաժամը` իր բոլոր կործանարար հետեւանքներով:
Զրույցն ամողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ