Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ձու արտադրելուց հեշտ բան չկա էս մոլորակի վրա: Դա շոգեքարշ չէ, սինխրոֆազատրոն չէ: Հայ ազգը սինխրոֆազատրոնը սարքել է 60 թվականին: Ամոթ է ուրիշ երկրից ձու ներկրելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:
Ի պատասխան «Լուսակերտ» թռնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանի այն պատասխանին, թե նախատոնական օրերին ձվի գների բարձրացումը օրինաչափ երեւույթ էր` պայմանավորված, նրա խոսքով, «հայերի հավկիթածարավությամբ», Արմեն Պողոսյանն վստահեցրեց, որ ձվի դեֆիցիտը արհեստական գործընթացների արդունք էր:
Խոսքը վերաբերում է դեռեւս նախորդ տարվա մայիսին ձվի գնի խիստ անկմանը, ինչի արդյունքում ձվի շուկայից դուրս մնացին մանր գործարարները, իսկ միջին խոշորությամբ բիզնեսները չկարողացան շարունակել իրենց արտադրության նորմալ տեմպը:
Եվ որպեսզի մայիս ամսին տեղի ունեցածի պտուղները չքաղեինք հետագայում, ապա պետական երկու կառույցները` գյուղնախարարությունը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է կարգավորեին այդ խնդիրները:
Պետական այս կառույցները պետք է պատժեին փոքր բիզնեսին շուկայից դուրս մղող խոշոր ֆաբրիկաներին եւ պետք է պաշտպանեին սնանկացողներին: