|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումների գլոբալ դեֆիցիտի սպառնալիքի մասին. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters լրատվական գործակալությանը հղումով:
Նշվում է՝ այդ առնչությամբ ԱՀԿ-ն դիմել է համապատասխան ընկերություններին և երկրների կառավարություններին՝ կոչ անելով 40%-ով մեծացնել բժշկական սարքավորումների արտադրությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքար մղող զարգացող երկրներին:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 4-ի ժամը 17.03-ի տվյալներով՝ ողջ աշխարհում 94.225 կորոնավիրուսակիր կա, որից 3.124-ը՝ մահվան, իսկ 51.026-ը՝ առողջացան դեպքեր են: