|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հայտարարել է, որ աշխարհը 2030 թվականին կկանգնի ջրի համաշխարհային պակասուրդի առջև` 40%-ով. գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ ջրի պակասի հետ կապված իրավիճակը կսրվի այլ գլոբալ խնդիրների հաշվին, այդ թվում`համաճարակի հետևանքներով:
Ազուլեն նշել է, որ աշխարհը ոչ բավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար, և այժմ առկա է դրանց արժեքի ճիշտ գնահատման սուր հարց:
«Ջուրը մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է՝ կապույտ ոսկին, որին ավելի քան 2 միլիարդ մարդ ուղղակիորեն հասանելիություն չունի: Դա ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր ունի մարդկային հասարակություններում»,- ասել է նա: