|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՌԴ առողջապահության նախարարության կողմից մշակված` ծխելու վնասակարության մասին զգուշացնող, սարսափեցնող նկարներ կհայտնվեն ԵՏՄ երկրների ծխախոտների տուփերի վրա. հայտնում է Известия-ն:
Ծխախոտի արտադրության մասին ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2016-ի մայիսի 15-ին։ Եվրասիական հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ ԵՏՄ երկրների տարածքում ծխախոտի տուփի դիմային հատվածում հայերեն, բելառուսերեն եւ ղազախերեն լեզուներով նախազգուշացնող գրառումներ կհայտնվեն։