|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է նախկին նախագահների հետ բանավիճելու՝ Փաշինյանի սևեռուն գաղափարին, որի մասին վարչապետը այսօր նորից հիշեցրել է ԱԺ ամբիոնից: «Ինձ թվում էր՝ իմ մի քանի պատասխաններից հետո բանավիճելու այդ մոլուցքը իր մոտ կա՛մ պետք է անցած լիներ, կա՛մ պետք է զբաղված լինեին, որ անցնի:
Մեկ- մեկ ուրախանում եմ, որ հոգեբանի կարիք կա, հետո տեսնում եմ, որ ոչ թե հոգեբան, այլ հոգեբույժ է պետք: Ընդհանրապես, լավ բաներ է հնարել մարդկությունը. դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը: Ընդունված պրակտիկա է, կարելի է էս դեպքում կիրառել»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը: