|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2017թ-ի մարտի 17-ին:
«Արտադրողները, ներկրողները և վաճառողները երեք ամսից էլ քիչ ժամանակ ունեն ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգին համաձայն տուփերով վաճառքին անցնելու համար»,- ասված է ԵԱՏՄ հաղորդագրության մեջ:
Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև թղթիկների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017թ-ի նոյեմբերի կեսերից: