| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «2010թ.-ը կարելի է բնորոշել, որպես Սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձի, հաստատման, վստահության ավելացման տարի: Սփյուռքը դարձել է հավերժ ներկայություն Հայաստանի համար: Ընդլայնվել են մեր ապերը սփյուռքյան կառույցների հետ»,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ամփոփելով 2010 թվականը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը 1000-ից ավելի միջոցառումներ է կազմակերպել` Հայաստանում եւ սփյուռքում: Հրանուշ Հակոբյանը կարեւորեց հատկապես նախարարության կազմակերպած «Մեր Մեծերը», «Արի տուն» ծրագիրը,լրագրողների համահայկական համաժողովը, շախմատի օլիմպիադան եւ այլն:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մշակվել եւ կառավարությանն հավանությանն է արժանացել «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի նախագիծը նախագիծը, իսկ «Հայրենադարձության մասին» օրենքը լրամշակման փուլում է:
Նախարարի ասուլիսին տեսակամուրջով հետեւելու հնարավորություն եւ հարցեր ուղղելու հնարավորություն ունեին նաեւ սփյուռքյան մի շարք լրատվամիջոցներ: