| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` մատնանշելով առաջնագծում հակառակորդի ակտիվ գործողությունները, բանակի առջեւ դրված բազմածավալ խնդիրները, ինժեներական մեծածավալ աշխատանքները եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած տնտեսական եւ նյութական միջոցների որոշակի սղությունը:
Այդ ամենով հանդերձ, ըստ նախարարի, Պաշտպանության բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է. ապահովել է ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, ԼՂ եւ ՀՀ քաղաքական իշխանությունների համար հնարավորություն է ստեղծել ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար, ինչպես նաեւ առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում:
Առաջնագծում կրակոցների թիվը 2010-ի համեմատ ավելացել է 53 տոկոսով (արձանագրվել է 5871 խախտում), սակայն դրանք հիմնականում ոչ դիպուկ կրակոցներ էին: «Այս տարի մեզ մտահոգել են դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները. հետպատերազմյան ողջ ընթացքում այդքան դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձ չի իրականացվել»,-նշել է Պաշտպանության նախարարը` հավելելով, որ դրանք կանխվել են (այդպիսի դեպքերը 30-նն էին), բացառությամբ մեկ դեպքի` 6-րդ պաշտպանական շրջանում, երբ հակառակորդի դիվերսիոն խումբը հնարավորություն է ունեցել ներթափանցել դիրք, սպանել եւ վիրավորել 4-ական զինվորի` դիրքում թողնելով 1 դիակ:
Բոլոր այդ դեպքերին ՊԲ հատուկ ստորաբաժանումները պատասխան գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում հակառակորդին վնաս է պատճառվել` զոհերի քանակով` 41, իսկ վիրավորների` 23: Իսկ հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում եւ դիպուկահարների կրակոցներից զոհվել է 7 զինվոր, վիրավորվել` 8-ը, որոնցից 4-ական` 6-րդ պաշտպանական շրջանի դեպքի արդյունքում,-տեղեկացրել է Մ.Հակոբյանը: