Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտգործնախարարության 2010 թվականի աշխատանքներն ուղղված են եղել արտաքին բերանպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում մեր հանրապետության շահերի պաշտպանությանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավածության խորացմանը:
Այսօր ՀՀ արտաքին գործքերի նախարար Էդուրադ Նալբանդյանն ամփոփեց նախորդ տարին: Նա նշժեց, որ աշխատանքներ են տարվել ինչպես բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդման, այնպես էլ ոչ բարեկամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Հայաստանի դիվանագիտության ջանքերի շնորհիվ Արցախյան հիմնախնդրի գործընթացում առավել ակնհայտ դարձավ, որ ՀՀ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին: Դրա ապացույցններն են Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությունը, Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունը: Այս ամենն ընդգծվել է նաեւ գերտերությունների հայտարարություններում»,- նշեց Էդ. Նալբանդյանը:
Նախորդ տարի Հայաստան այցելեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դա նրա առաջին պետական այցն էր մեր երկիր: ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ ձեռքբերված համաձայնությունները կարեւոր էին ՀՀ անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման առումով:
Նախորդ տարին կարեւորվել է նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման առումով: ՀՀ նախագահն այցելեց ԱՄՆ եւ Վաշինգտոնում հանդիպում ունեցավ Բարաք Օբամայի հետ: ԱՄՆ պետքարոտուղար Հիլարի Քլինթնը եկավ Հայաստան եւ այստեղ անցկացրեց ԱՄՆ ազգային տոնը:
2010-ին մեկնարկեցին բանակցությունները Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ, ՀԱՊԿ-ի վեց անդամ երկրների նախագահները հանդիպեցին Երեւանում եւ Սեւանում եւ կարեւորագույն որոշումներ ընդունեցին:
Տարին ակտիվ է եղել միջազգային այցելությունների առումով: Հանրապետության նախագահը 22 այցելություն է կատարել: Նա այցելեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ բոլոր երկրներըՙ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ֆրանսիա:
Անցյալ տարի էր նաեւ, որ, ըստ Է. Նալբանդյանի, Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի հետ եւ հանդես եկավ աշխարհի, միջազգային հանրության առջեւ որպես անվստահելի գործընկեր:
2010-ին Հայաստանը հիմնեց 7 նոր դեսպանություն, բացեց Դիվանագիտական դպրոցը, որը շուտով իր առաջին շրջանավարտները կունենա: Ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ շուրջ 40 երկրում անց են կացվել միջոցառումներ` հայկական դիվանագիտական մարմինների աջակցությամբ: