| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց Ֆրանկոֆոնիայի 7-րդ մարզամշակությաին խաղերի արդյունքները և նշեց, որ դիմելու է խաղերի կազմակերպիչներին, որպեսզի նրանք ավելացնեն սպորտաձևերի թիվը, քանի որ, ըստ նրա, ավելացված մարզաձևերն ավելի դիտարժան կդարձնեն խաղերը:
«Ֆրանկոֆոնիայի անցած խաղերում հայ մարզիկները նվաճել էին 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ, ասյ տարի նրանց հաջողվեց նվաճել 3 ոսկե և 3 բրոնզե մեդալ: Դա, իհարկե, բարձր նվաճում է: Խաղերը կազմակերպված էին շատ բարձր մակարդակով: Ես մասնակցել եմ օլիմպիական խաղերին, տեսել եմ այդ ամենը և կարող եմ վստահ ասել, որ Ֆրանկոֆոնիայի խաղերը հանգիստ կարող են համարվել մինիօլիմպիական խաղեր: Ես առաջարկում եմ խաղերի կազմակերպիչներին 6 մարզաձևերին ավելացնել ևս մի քանիսը: Վստահ եմ` ավելացված մարզաձևերը դիտարժան կդարձնեն խաղերը: Օրինակ` ինչու չավելացնել ծանրամարտը, մասսայականություն վայելող սպորտաձև է:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցում էր 2-րդ անգամ: Այս տարի մենք ներկայացանք խաղերին որպես Ֆրանկոֆոնիայի խաղերի լիիրավ անդամ»,- ասաց նա:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն կարևորեց Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին: Շնորհակալություն հայտնեց պատվով մասնակցելու համար և նշեց, որ այս տեսակ խաղերում նվաճած մեդալներից էլ ավելի կարևոր է մասնակցությունը: