Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱԺ-ն 2011 թվականի բյուջե հաստատեց: Սովորական բյուջե էր, բոլորն ուրախացան, որ մեկ տրիլիոնից անցնում է, լավ է չասացին, որ Գինեսի գրքում էլ պետք է գրվի: Ինձ համար կարեւորն էյան է, որ 2011 թ-ի բյուջեում չկա միտում, ուղղություն, որ կարող է ասել, որ մյուս տարի մեր կյանքը բարելավվելու է: Ավելին կարող եմ ասել` գներն ավելի կաճեն»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Վերջինիս խոսքերով` ՀՅԴ-ն մի փաստաթուղթ է հրապարկել, որտեղ դիտողություններ կան, գնահատականները շատ խիստ են ու տեղին: Կան նաեւ նկատառումներ, թե ինչպես կարելի է ՀՀ տնտեսության զարգացման ուղղությունը փոխել:
Սակայն ԱԺ-ում որեւէ այլ քաղաքական ուժ մանրամասն չի դիտարկել բյուջեն: Վ. Խաչատրյանն ասաց, թե խոսում են ատոմակայան, երկաթգիծ կառուցելու մասին, սակայն բյուջեում դրանց վերաբերյալ ֆինանսական հատկացումներ չկան: Խոսվում է, թե արվելու է, սա, սա, իսկ տարեվերջում ամփոփվելու է ոչինչ չունենալու արդյունքը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հակադրվեց Վահանգն Խաչատրյանին եւ ասաց, թե բյուջեն գրեթե մեկ շաբաթ ամենայն մանրամանությամբ քննարկվել է եւ յուրքանչյուր տողի հիմքում ընկած է ֆինանսական ապահովումը. «Չի կարելի ասել, թե բյուջեն զրո է, ոչինչ է: Թեեւ ճիշտ է` բյուջեն այն ծավալին չի հասել, որքան կուզեինք, որպեսզի պետությունն ամեն ինչ կարողանար իրականացնել»,- ասաց Ռ. Պետրոսյանը:
Իսկ ինչ վերաբերում է ատոմակայան կառուցելուն եւ մյուս գլոբալ ծրագրերին, որոնց մասին խոսք չկա բյուջեում, Ռ. Պետրոսյանն ասաց, թե դրանք իրականացվելու են արտասահմանյան ներդրումների շնորհիվ: Օրինակ` ատոմակայնի կառուցմանը մասնակցելու ցանկություն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան:
ՀՀԿ-ական պատգամավորը եւս մի դրական բան նշեց. եթե նախկինում 2.5 միլիարդ դոլար էր բյուջեն կազմում, ապա այսօր այն 3 միլիարդից ավելի է: Իսկ սա տնտեսական ճգնաժամի պայմաններում բավականին զգալի աճ է:
Այս խոսքերին Վահագն Խաչատրյանը հակադրեց այն փաստը, որ եթե մենք ներկայումս ունենք 3.9 միլիարդ պարտք, ապա նախատեսվում է, որ այն աճելու է մինչեւ 4.4 միլիարդի: Եվ եթե Ռ. Պետրոսյանն ասում է, թե ճգնաժամի մեջ ենք դեռ, ապա ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե արդեն իսկ հաղթահարել ենք այն: Իսկ ատոմակայանի կառուցման դեպքում էլ արտասահմանյան ներդրումները կազմելու են ոչ ավել, քան 25 տոկոս: