կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 11:53
Հասարակություն

Խորովածը շատ լավ բան է, առանց Հիսուս անհամ բան է

Խորովածը շատ լավ բան է, առանց Հիսուս անհամ բան է

«Պենտեկոստե» աղանդի ղեկավարները բիզնես են անում` վաճառելով «աղոթած» ապրանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ վերոհիշյալ աղանդն արդեն 20 տարի է, ինչ գործում է Հայաստանում, սակայն դրա գոյությունը միայն վերջերս է բացահայտվել: Հովհաննիսյանը նշեց նաև, որ վերջերս իրենց է դիմել մի կին, որի` ԱՄՆ-ում բնակվող եղբորը, խաբելով, 60 հազար դոլարի «աղոթած ապրանքներ» են վաճառել:

 

«Այս աղանդի ներկայացուցիչները հիմա ընկել են իմ հետևից, ինձ վախեցնում են, սպառնում, անգամ որոշել են դատի տալ: Նրանք փող են քարոզում, նրանց համար փողի զորությունն է կարևոր: Դե, պատկերացրեք, եթե նրանց ներկայացուցիչներից մեկի հարսանիքի ժամանակ երգում էին` «Խորովածը շատ լավ բան է, առանց Հիսուս անհամ բան է», էլ ի՞նչ պետք է նրանց քարոզածը լինի»,- ասաց Հովհաննիսյանը: