Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուջեն ու երկրի բյուջետային համակարգը միշտ էլ հանրության ուշադրության կենտրոնում են եղել, կան ու կլինեն: Պետբյուջեն երկրի բոլոր քաղաքացիների փողն է, ու դրա համար հանրությունը դյուրագրգիռ է բյուջեի կազմման, կատարման ու ծախսման հարցերում: Այս առումով` նոր կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում միջազգային շուկաներում անորոշության մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը, հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:
Իր ներկայացրած ծրագրում կառավարությունը նշում է, թե պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի ու փոխառությունների հաշվին։
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում»,- նշում է կառավարությունը:
Ինչ վերաբերում է բյուջեն ծախսելու հարցին, ապա կառավարությունը պետական բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելու համար առաջարկում է ծախսերն իրականացնել սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Կառավարությունը նշում է, թե բյուջետային ռեսուրսները վերաբաշխվելու են դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը, ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ` լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար՝ սկսած 2018 թվականից, լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հասարակությանն ու տնտեսավարողներին հնարավորություն է տալու հսկել գնումների մասին հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը' նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, պետական գնումների համակարգի արդյունավետության ավելացման նպատակով շարունակվելու է ապրանքների և ծառայությունների գների մշտադիտարկումը՝ կանխելով չհիմնավորված բարձր գներով հնարավոր գնումները:
Կառավարությունը խոստանում է նաև բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ բարձրացնել մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանը:
Ամենաուշագրավ կետերից մեկը բյուջետային համակարգին վերաբերող դրույթներում, թերևս, կառավարության ամրագրած այն կետն է, ըստ որի` պետք է բարձրացվի պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը: Այսինքն' պետական մարմինները ավելի մեծ ազատություն կունենան պետական բյուջեից իրենց հատկացված միջոցները ծախսելու ուղղությամբ, բայց կառավարությունը նախատեսում է, որ անարդյունավետ ծախսելու դեպքում կբարձրացվի նաև պատասխանատվությունը: Թե ինչպես, դա, թերևս, «տեխնիկայի հարց» է: