Ֆուտբոլի 2022-ի աշխարհի առաջնության անցկացման հայտի շնորհանդեսը կներկայացնի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Այդ մասին տեղեկացել է Associated Press-ը։
Շնորհանդեսը կկայանա այս տարվա դեկտեմբերի 1-ին` Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի գործկոմի քվեարկությունից մեկ օր առաջ։
2010-ի մայիսին Քլինթոնը դարձավ հայտ ներկայացնելու ամերիկյան կողմի պատվավոր նախագահ։ Այս տարի նա ներկա եղավ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ այցելեց իր երկրի մասնակցությամբ 2 խաղի։
ԱՄՆ-ում արդեն անցկացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ 1994-ին, երբ կայացավ աշխարտհի առաջնությունը, Քլինթոնը երկրի նախագահն էր։
2022թ. Աշխարհի առաջնության անցկացմանը, բացի ԱՄՆ-ից, հավակնում են Քաթարը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։
Դեկտեմբերի 2-ին ՖԻՖԱ-ն կորոշի այն երկիրը, որտեղ կանցկացվի 2018-ի աշխարհի առաջնությունը։