|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՊԵԿ-ը ներառել է որոշում, որի նպատակը «Ակցիզային հարկի մասին» օրենքի սահմանած պահանջներն ապահովելն է:
Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով հարկ վճարողները թղթային կրիչով՝ առձեռն, հարկային մարմին էին ներկայացնում դիմում՝ 2 օրինակից: Օրենքով սահմանվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողներն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն հայտ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել կառավարության 2008 թ. որոշման մեջ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը համապատասխանեցնել օրենքի պահանջներին՝ հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հայտ՝ ակցիզային դրոշմանիշեր ստանալու համար: