|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է քննարկել Պաղեստինի` ՄԱԿ-ի անդամ դառնալու հայտը. տեղեկացնում է mignews.com-ը:
Տարբեր աղբյուրներ նշում են, այդ հարցի պատասխանը պետք է սպասել մի քանի շաբաթից, եթե ոչ` ամսից:
ԱՄՆ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ դրական որոշման դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը, քանի որ համարում է, որ անկախ պաղեստինյան պետությունը պետք է լինի միայն իսրայելա-պաղեստինյան խաղաղ համաձայնության արդյունք:
Սակայն հակամարտության կողմերը չեն պատրաստվում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Իսրայելը դադարեցնի Հորդանանի ափին հրեական բնակավայրեր կառուցել եւ համաձայնի Երուսաղեմի բաժանմանը: Իսկ Իսրայելն այդ պահանջները համարում է անընդունելի: