Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում, որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը տեղեկացրեց, որ ներկայացվել էին շուրջ ութ տասնյակ երկրների հայտերը, որոնցից ընդունվել է 27-ը, այդ թվում` հայկական հայտը:
«Լավաշի հայտը ներկայացնելու համար շուրջ երեք տարի նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել, հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փաստերը: 2013-ի գարնանը հայտը ներկայացրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ: Մեր հայտը միաձայն է անցել` 5 չափորոշիչներից 5-ը համապատասխանել են, կազմկոմիտեի 6 երկրներից 6-ն էլ դրական կարծիք են հայտնել: Կարելի է ասել` գերազանցիկի արդյունք էր»,- ասաց մշակույթի փոխնախարարը: