ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս հրատարակած «Բարդ որոշումներ» հուշագրություններում անդրադարձել է նաև այն փաստին, թե ինչու է որոշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել Ռիչարդ Մորնինգսթարին. հայտնում է haqqin.az-ը։
Քլինթոնը «Հարավային գազային միջանցքը» Եվրոպան Կասպից ավազանից բնական գազով մատակարարելու ամենահաջող նախագիծն է համարում։ «Համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը հասնելու համար ես նշանակեցի Ռիչարդ Մորնինգսթարին։ Այդ հարցը բարդանում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության պատճառով։ Մորնինգսթարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կառուցողական հարաբերություններ էր հաստատել, այդ իսկ պատճառով ես նրան դեսպան նշանակեցի»,- գրել է Քլինթոնը։