Աշխարհի ամենամեծ սոցցանցը գովազդում է ավելի շատ, քան Yahoo!, Microsoft, Fox և Google-ը միասին վերցրած: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում Facebook-ի 4 գրաֆիկական բաներներից 1-ը եղել է գովազդային. հաղորդում է comScore վերլուծաբանական կենտրոնը:
Սոցցանցի մասնաբաժինը հուլիս-սեպտեմբեր ամիսներին կազմել է Ամերիկյան շուկայի 23.1 %-ը, մինչդեռ երկրորդ եռամսյակում ցուցանիշը 17.7% էր: Այսպիսով, Facebook-ը երեք ամսում ավելի քան երկու անգամ գերազանցել է Yahoo!-ին, որը գտնվում էր երկրորդ տեղում ` 11% ցուցանշով:
Ֆեյսբուքի ղեկավարությունը, սակայն, զգուշանում է նաև անցկանալի գովազդների կուտակումներից: Այս տարվա հոկտեմբերի սկզբին կանադացի Ադամ Գերբուեսը տուգանվեց 1 մլրդ դոլար` սոցցանցում սպամ տարածելու համար:
comScore-ի վերլուծաբանները սեպտեմբերին եկան այն եզրահանգման, որ ԱՄՆ-ի ինտերնետ օգտագործողները ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցցանցում, քան Google-ի կայքերում:
Reuters գործակալությունը գրում է , որ սոցցանցի այսպիսի ցուցանիշները կապված են գովազդի համեմատաբար ավելի մատչելի գներով: Evercore Partners ընկերության վերլուծաբան Կեն Սենայի տվյալներով` ԱՄՆ-ում գովազդի 1000 ցուցադրումն արժե 1 դոլար, իսկ Yahoo-ում `3:
Ըստ Mashable տեխնոբլոգի` սոցցանցը շուտով կունենա տարեկան գովազդային 1 տրիլիոն ցուցադրում: