|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պարզելու, թե ինչո՞ւ 2008 թվականի մարտի 1-ից հետո ԱԺ-ում ինտերնետային որոշ կայքեր անհասանելի են, մասնավորապես` YouTube-ը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն ասել է, որ Հայաստանում կան կառույցներ, որտեղ համակարգիչները «ֆիլտրված են», ինչի հետեւանքով ոչ բոլոր կայքերն են հասանելի:
Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը հատուկ հրահանգել է ԱԺ-ում փակել սոցիալական որոշ ցանցեր ու ինտերնետային կայքեր, որովհետեւ մեր ազգընտիրներն իրենց հիմնական գործառույթով զբաղվելու փոխարեն, շատ հաճախ զբաղվում են «այլ գործերով», մասնավորապես` հիշյալ կայքերից օգտվում են, որ բավարարեն իրենց «պոռնո նախասիրությունները»: