|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախատեսված փոփոխություններից մեկը վերաբերում է ինտերնետային շահումով խաղերի գովազդին:
Փոխնախախարի բնորոշմամբ՝ ըստ էության, ինտերնետ շահումով խաղերը նույնպես շահումով խաղեր են՝ համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի, սակայն գովազդի արգելքը, ի տարբերություն շահումով խաղերի մյուս տեսակների, ինտերնետ շահումով խաղերի վրա չի տարածվում: Նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը տարածել նաև այս տեսակի գովազդի վրա, որի նպատակն է կանխարգելել մեր քաղաքացիների` շահումով խաղերով հրապուրվելու հնարավորությունները:
Երկրորդ փոփոխությունն ինտերնետային շահումով խաղերի պարզ լիցենզավորման գործընթացը բարդացնելու մասին է: «Առաջարկը բխում է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից: Ինտերնետային շահումով խաղերը ևս համարվում են բարձր ռիսկային ոլորտ և անհրաժեշտ է, որ բարդ ընթացակարգով լիցենզավորում իրականացվի, ինչպես նաև այդ ուղղությամբ վերահսկողություն իրականացվի»,- ասաց Վախթանգ Միրումյանը: