Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը, որն առաջինն է հայաստանյան իրականությունում, տեղի է ունենալու մարտի 13-ին: Դրա նպատակը գրքեր հավաքագրելն ու Հայաստանի հեռավոր բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին, զորամասերին նվիրաբերելն է:
Ինչպես ֆեյսբուքային էջում գրում է մարաթոնի նախաձեռնողներից Աննա Նաղաշյանը, սոցիալական ցանցերի եւ էլեկտրոնային փոստի օգնությամբ տպագիր գրականություն է հանգանակվելու այն գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել, այլև էական կորուստներ են ունեցել:
Բոլոր նրանք, ովքեր ունեն գրքեր, ամսագրեր եւ ցանկություն ունեն դրանք նվիրելու կարող են կապվել կազմակերպիչների հետ եւ հանձնել նվերը: Ի դեպ, բոլոր գրքերի վրա լինելու են նվիրողների անուն-ազգանունները:
«Մենք հույս ունենք, որ մեզանից ամեն մեկը պատրաստ է գոնե մինինալ չափով օգնել ու միանալ այս հետաքրքիր գործին»,- գրում է Աննա Նաղաշյանը:
Ի դեպ, քանի որ այդ օր նաեւ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնի նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է այցելություն այն վայրը, որտեղ թաղված է եղել մեծ բանաստեղծը: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակից դառնալ հիշատակի ու ոգեկոչման արարողությանը, մարտի 13-ին` ժամը 11-ին, կարող են գալ Իսակովի պողոտա` «Տոյոտա» խանութի մաոտ: Մարաթոնի մասնակիցներն իրենց հետ կարող են բերել նվիրաբերվող գրքերը: