Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանյան ինտերնետային ցանցի վրա ամենահզոր հարձակումն է կատարվում վերջին մի քանի ժամվա ընթացքում: Այս մասին իր բլոգում գրում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հայաստանյան ինտերնետային ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը հասնում է արդեն 35 Gb, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավական արագ աճել։
Հարձակումն, ամենայն հավանականությամբ, կոնկրետ թիրախ կայք ունի: «Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ՝ հնարավոր է, որ եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ` ինտերնետային կապի հետ Հայաստանում»,- գրում է նա` հավելելով, որ Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ, և սա պետք է հուշում լինի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել: