Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին, ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախատեսում է արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, վահանակներով և տարածման այլ միջոցներով:
Այնպես, ինչպես խաղատների ու շահումով խաղերի մյուս տեսակների դեպքում է, այդպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում ևս գովազդը արգելված է: Միայն մեկ դեպքում կարող է այն հեռուստատեսությամբ գովազդվել, եթե գովազդի հիմնական առարկան լինի այն խաղատունը, որտեղ կազմակերպվում է ինտերնետ շահումով խաղը:
Նպատակներից մեկը նաև այն է, որ անչափահասներին հեռու պահեն այդ խաղերով հրապուրվելուց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ գաղափարը ողջունելի է, բայց չի հասկանում, թե ինչու է այդ հարցը արտահերթ նիստով բերվում ԱԺ: Փոխնախարարը նշեց, որ արտահերթ նիստի օրակարգում է ընդգրկվել, որովհետև տևական ժամանակ է, որ այն ընդգրված էր ԱԺ-ում,այլ նպատակ, առավել ևս եկամտային նպատակ, այն չի հետապնդում:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ կարևորեց այդ օրինագծի ընդունումը, որովհետև տարեցտարի անչափահասները տարվելով գովազդով, տան եղած չեղածը ծախսում են այդ խաղերի վրա, իսկ վերջում ինքնասպանություն գործում: